Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ի գիտություն բոլոր արկածախնդիրների

Ի գիտություն բոլոր արկածախնդիրների
07.11.2013 | 11:13

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի հեղափոխությանը և նրա առաջադրած պահանջներին, ասել է ի գիտություն բոլոր արկածախնդիրների. «Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Սովորական ժողովրդավարական ձև է հրաժարական պահանջելը։ Կան հրաժարական պահանջողներ, բայց այդ պահանջողներից յուրաքանչյուրն իր ստվերային կողմն ունի՝ իբրև թե ընդդիմություն ենք, ավելին կարող ենք անել։ Ես դեռևս չեմ տեսել որևէ քաղաքական թիմ, որը կարող է ավելին անել, հատկապես, երբ այսօրվա ընդդիմության շարքերում նախկին իշխանության ներկայացուցիչներն են»:

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ